Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2021, 1271 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ
հոդվածով և 34-րդ hոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի
օգոստոսի 13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու
մասին» N 1337-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը
և լրացումը՝
1) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 1-ին ենթակետը.
2) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. Էրիկ Մերուժանի Կլեջյանին (ծնվ.՝ 30.11.2001 թ., բնակության վայրը՝ քաղ.
Երևան, Նոր Նորքի 1-ին զանգված, Լվովյան 3, բն. 44, Ամստերդամի Վրիժ համալսարան) տալ տարկետում մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը: Նվաճումը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»: