Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2021, 1276 - Ա

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 5-րդ կետը և «Կառավարչական իրավահարաբերությունների
կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ամրացված՝ քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն Ռուբինյանց փողոց 25/3 հասցեի Ալմաստ կայարանում գտնվող գույքի կազմում առկա 8.05 քառ. մետր մակերեսով տարածքը (որպես ՀՀ սեփականություն գրանցված իրավունքի պետական գրանցման վկայական N 06112012-01-1249 առ 06.11.2012 թ., գույքահամարը՝ a28100439, մնացորդային արժեքը՝ 0 դրամ) (այսուհետ՝
տարածք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը համաձայնություն տալ ընկերության առաջարկին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քանդելու համար:
3. Առաջարկել ընկերությանը սույն որոշման 2-րդ կետում նշված համաձայնությունն ստանալուց հետո եռամսյա ժամկետում ապահովել՝ տարածքի քանդման նպատակով պահանջվող փաստաթղթերի ձեռքբերման, քանդման
աշխատանքների իրականացման և դրա արդյունքում Երևան, Քանաքեռ-Զեյթուն Ռուբինյանց փողոց 25/3 (Ալմաստ կայարան) հասցեում գտնվող գույքի նկատմամբ
սեփականության իրավունքի պետական գրանցման նոր վկայականի գրանցման աշխատանքների ապահովումը՝ դրանք իրականացնելով ընկերության միջոցների
հաշվին։