Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2021, 1282 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել
հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1 որոշման նախաբանը «նպատակով բառից հետո լրացնել «և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքի 44-րդ հոդվածի համաձայն բառերով.
2 որոշման N 7 հավելվածի 5.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
5.1. Սույն հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «գ»
պարբերություններով նախատեսված «ԲԿ», «ՈՒՀ» և «ԱՆ» հապավումներով համարակալած ուղեգրերով ուղեգրումներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով, «դ» պարբերությամբ նախատեսված «ԳՄ» հապավումներով համարակալած ուղեգրերով ուղեգրումները` թղթային եղանակով՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգին միացած մարմինների, որոնք ուղեգրումներն իրականացնում են էլեկտրոնային եղանակով, իսկ «ե» պարբերությունով նախատեսված «ԲՍՓ» հապավումով համարակալած ուղեգրերով ուղեգրումները` թղթային եղանակով::
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023