Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2021, 1280 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1178-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառության կարգը (ներառյալ արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը) սահմանելու մասին» N 1178-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրից, նախաբանից, 1-ին կետից, որոշման հավելվածի 1-ին կետից, 2-րդ բաժնի վերնագրից և հաստատված ձևի վերնագրից հանել «և մաքսային» բառերը.
2) որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում՝
ա. «բ» պարբերությունը «ներմուծման դեպքում`» բառերից հետո լրացնել «հարկային կամ» բառերով,
բ. «գ» պարբերությունում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 5-րդ կետը.
4) որոշման հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կազմակերպության եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում, կազմակերպության ծախսերը շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվում.».
5) որոշման հավելվածի 8-րդ կետը «համապատասխան» բառից հետո լրացնել «հարկային կամ» բառերով.
6) որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ կետերը «ներմուծման դեպքում`» բառերից հետո լրացնել «հարկային կամ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված իրականացվող գործարքների և գործառնությունների վրա: