Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2021, 1275 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում
այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը սահմանելու մասին» N 1371-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ռեզիդենտ հանդիսացող նույն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կամ կոոպերատիվի կանոնադրական կամ փայահավաք կապիտալում ներդրված գումարի անվանական արժեքի չափի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն սույն կարգի N 3 ձևի.»․
2) որոշման հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին ենթակետով.
«4.1) հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ռեզիդենտ հանդիսացող նույն բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման արդյունքում Կենտրոնական դեպոզիտարիայում բացված արժեթղթերի հաշվում բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքի (բաժնետոմսերի քանակի և մեկ բաժնետոմսի անվանական արժեքի արտադրյալ) ավելացման վերաբերյալ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն սույն կարգի N 3.1 ձևի։ Եթե արժեթղթերի հաշիվը բացված է Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառու հանդիսացող անձանց մոտ, ապա Կենտրոնական դեպոզիտարիան N 3.1 ձևով սահմանված տեղեկանքին կից տրամադրում է նաև տվյալ ենթապահառուի հավաստումը՝ իր մոտ բացված արժեթղթերի հաշվում բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքի ավելացման վերաբերյալ։»․
3) որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4․Սույն կարգի կիրառության իմաստով լիազոր մարմիններ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունը։»․
4) որոշման հավելվածի N 3 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն
N 1 հավելվածի.
5) որոշման հավելվածը լրացնել նոր՝ N 3.1 ձևով՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան
հաջորդող տասներորդ օրը:  

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023