Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2021, 1285 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի
Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ
մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017
թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի դրույթները՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի
մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել լրացում և Հայաստանի Հանրապետության
կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության
2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների
մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել
փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Սահմանել, որ սույն որոշման N 8 հավելվածում հրատապ մեկ անձից
գնում կատարելու ընթացակարգով ներառված ապրանքի ձեռքբերումն իրականացվում
է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի
1-ին մասի 2-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության
2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 5-րդ
ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան՝ չկիրառելով
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի
N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության,
71-րդ կետի 1-ին ենթակետի՝ բացառությամբ նույն ենթակետի «զ» պարբերության
պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017
թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից:  

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

հավելված8

Արխիվ

2024

2023