Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2021, 1263 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ
հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի
հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվության ձևը սահմանելու մասին N 1200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով.
«7) իր գործառույթների իրականացման արդյունքում վերհանված խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների վերաբերյալ՝ Հայաստանի
Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին է ներկայացնում առաջարկներ.
8) յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող նիստում ծանոթանում է տվյալ տարվա հաշվետու ժամանակահատվածում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին կամ հավանական զոհերին տրամադրած
աջակցության և պաշտպանության գործընթացին.
9) անհրաժեշտության դեպքում, այցելություններ է կատարում թրաֆիքինգի զոհերի համար թիրախային համարվող վայրեր (հատուկ դպրոցներ, հոգեբուժարաններ, մանկատներ և այլ՝ թրաֆիքինգի և շահագործման դեպքերի հանդիպման տեսանկյունից
ռիսկային համարվող հաստատություններ) ուսումնասիրություններ և իրազեկման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև այդ վայրերում արտագնա նիստեր կազմակերպելու համար։»,
բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
8․Հանձնաժողովի նիստին, ըստ անհրաժեշտության, խորհրդատուի կարգավիճակով կարող են մասնակցել պետական այլ շահագրգիռ մարմինների պատասխանատու աշխատակիցներ, հոգեբաններ, մանկավարժներ և այլ մասնագետներ:,
գ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հանձնաժողովի որոշումներն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից: Մարդուն զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ տալու մասին հանձնաժողովի որոշման քաղվածքի մեկական օրինակ տրվում է
նախանույնացումն իրականացրած իրավասու մարմնին, նույնացված զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին կամ նրա օրինական ներկայացուցչին։ Հանձնաժողովի
քարտուղարը քաղվածքը հանձնելու մասին կատարում է համապատասխան գրառում հատուկ մատյանում` նշելով ստացողի անունը, ազգանունը, նրան աջակցող կազմակերպության անվանումը, ստանալու օրը, ամիսը, տարեթիվը: Գրառման դիմաց դրվում է ստացողի ստորագրությունը: Քաղվածքի օրինակելի ձևը և մատյանի ձևը հաստատվում է հանձնաժողովի կողմից՝ հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ։ Հանձնաժողովի մասնակիցների առարկությունների և առաջարկությունների մասին հայտարարությունները, եթե այդպիսիք եղել են, արտացոլվում են նիստի արձանագրությունում։»,
դ. 13-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) իր կամ հանձնաժողովի անդամների նախաձեռնությամբ կամ իրավասու մարմինների միջնորդությունների հիման վրա հանձնաժողովի նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին իրազեկում ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում
հրավիրում է հանձնաժողովի նիստ.»,
ե. 13-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) իրավասու մարմիններից ստանում է տեղեկատվություն և յուրաքանչյուր կիսամյակ, մինչև հաջորդող ամսվա 15-ը, Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ է ներկայացնում սույն որոշման N 2 հավելվածով
նախատեսվող հաշվետվությունը.»,
զ. ուժը կորցրած ճանաչել 18-րդ կետը.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

հավելված
 

Արխիվ

2024

2023