Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2021, 1265 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ
հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 4-ի
«Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության
անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի
Հանրապետության ծագում ունեցող ժամանակավոր արգելված ապրանքների ցանկը
հաստատելու մասին» N 281-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել
հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) հավելվածով սահմանված ցանկը «համանման ձևերով» բառերից հետո
լրացնել «(բացառությամբ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4401 12 000 ծածկագրին դասվող
խաղողի վազի էտի արդյունքում առաջացած փաթեթավորված արկաթի (ցախի)»
բառերով.
2) հավելվածով սահմանված ցանկից հանել «Ասեղնատերև տեսակնե 4401 11 000»,
«Սաղարթավոր տեսակներից 4401 12 000» պարբերությունները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից։
 

Արխիվ

2024

2023