6 Օգոստոսի 2021, 1272 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 879-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 16-րդ կետի` Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի
«Աբրահամ Ազնաուրյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
տարկետում տալու մասին» N 879-Ա որոշման 1-ին կետում «ամառային» բառը
փոխարինել «ձմեռային» բառով: