Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2021, 1266 - Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ ու 7-րդ
մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող`
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված`
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Նոր Նորքի Դավիթ Բեկի փողոցի
155 հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության
նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 4-րդ
զորանոցային շենքի 5572,3 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` անշարժ
գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ Հայաստանի
Հանրապետության ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայությունը
ժամանակավորապես տեղակայելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաստանի
Հանրապետության ոստիկանության պետի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ
մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված
անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ անշարժ գույքի
պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանության
համար նախատեսված միջոցների հաշվին: