Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2021, 1262 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆՏՈԿՈՍ ՑՊԱՀԱՆՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների
դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի 2020 թվականի համախմբված ֆինանսական հաշվետվությունների
համաձայն հաշվետու տարվա շահույթը կազմել է 62,849,377,113 դրամ, որից՝
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2021 թվականի մայիսի 20-ի թիվ 1/21 ԾՕՀ-Ա որոշմամբ կատարվել են համապատասխան
մասհանումներ՝ 20/80 տոկոս հարաբերակցությամբ, և 62,849,377,113 դրամ
շահույթի 80 տոկոսը՝ 50,279,501,690 դրամ, ուղղվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թողարկված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալում ներդրված անտոկոս ցպահանջ
պետական հասարակ մուրհակի մարմանը՝ Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020
թվականի նոյեմբերի 26-ի N 1882-Ա որոշման հիման վրա տրամադրված
66,055,948,691 դրամի չափով անտոկոս ցպահանջ պետական հասարակ
մուրհակը փոխարինել 15,776,447,001 դրամ անվանական արժեքով անտոկոս
ցպահանջ պետական հասարակ մուրհակով` պայմանով, որ Հայաստանի
Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարության կողմից թողարկված անտոկոս ցպահանջ
պետական հասարակ մուրհակի տրամադրման նույն օրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերադարձնի 66,055,948,691 դրամ
անվանական արժեքով, ԿԲ-20 (KB-20) սերիայի, 00046 համարակալմամբ, 2020
թվականի դեկտեմբերի 10-ի կազմման ամսաթվով գանձապետական հասարակ
մուրհակը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել
սույն որոշման 1-ին կետով սահմանված անտոկոս ցպահանջ պետական հասարակ
մուրհակի թողարկումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:
 

Արխիվ

2024

2023