6 Օգոստոսի 2021, 1257 - Ա
ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման
հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել՝
1) Արշակ Ռաֆաելի Կորյանին (ծնված` 1995 թվականի հունիսի 17-ին,
հաշվառման հասցեն՝ Խանջյան 27).
2) Արմեն Արամի Մանուչարյանին (ծնված` 1995 թվականի փետրվարի 3-ին,
հաշվառման հասցեն՝ Խանջյան 27).
3) Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին (ծնված` 1995 թվականի փետրվարի 7-ին,
հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27).
4) Արթուր Աշոտի Միրանյանին (ծնված` 1995 թվականի դեկտեմբերի 27-ին,
հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27).
5) Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոին (ծնված` 1995 թվականի հուլիսի 15-ին,
հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27):