29 Հուլիսի 2021, 1238 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը
սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2- րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող և օտարվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված` մասնավորեցվող և օտարվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական
մեթոդով գնահատման կարգում (այսուհետ՝ կարգ)» կատարել հետևյալ փոփոխությունները.
1) կարգի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«21. Գույքի առանձին տարրեր գնահատվում են սույն կարգի II գլխով սահմանված կարգով, ընդ որում՝ իրավաբանական անձանց գույքի կազմում
չգտնվող (այդ թվում` իրավաբանական անձի գույքի կազմից առանձնացված) անշարժ գույքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման
գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։».
2) կարգի N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ մասնավորեցման ենթակա ընկերությունների գնահատման դեպքերի, որն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից՝ հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով
անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը։