Կառավարության որոշումներ

29 Հուլիսի 2021, 1229 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1703-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ
փոփոխություններ ու լրացումներ կատարելու և գույքը հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 1703-Ն որոշման 7-րդ հավելվածի ցանկի 9-րդ և 10-րդ կետերի երկրորդ սյունակներում «CEO M/T 4WD» և երրորդ սյունակներում
«2009 թ.» բառերը համապատասխանաբար փոխարինել «SHUANGHUN SCEO 2.4» և «2008 թ.» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: