Կառավարության որոշումներ

29 Հուլիսի 2021, 1245 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի
Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ամրացված «TOYOTA LC200 4.6 GAS» մակնիշի, 37,884,736.0 դրամ սկզբնական և 18,982,773.0 դրամ հաշվեկշռային արժեքով (թողարկման տարեթիվը՝ 2016 թվական, նույնականացման համարը՝ JTMHX05JX04126259, պետհամարանիշը՝ 001TN01) ավտոմեքենան հետ վերցնել և այն սեփականության
իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ
մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշումից բխող ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։
 

Արխիվ

2024

2023