Կառավարության որոշումներ

29 Հուլիսի 2021, 1225 - Ա

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Նուբարաշեն խճուղի 15 հասցեում գտնվող, 1 022 053 000 դրամ գնահատված շուկայական արժեքով, 3327.39 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների և դրանց օգտագործման և սպասարկման համար առանձնացված 14.220945 հեկտար մակերեսով հողամասի (իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 16072020-01-0016. այսուհետ՝ գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով փոխանցվող գույքն ամրացվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության
հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող՝ գույքի նվիրատվության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի կնքման և դրանից բխող՝ գույքի իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշման 3-րդ կետով սահմանված պայմանագրի կնքումից հետո
մեկամսյա ժամկետում, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ, ապահովել գույքի
հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։  

Արխիվ

2024

2023