29 Հուլիսի 2021, 1228 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ 6 201 990 դրամ սկզբնական և 0 դրամ հաշվեկշռային արժեքով
«CHEVROLET NIVA 21230» («ՇԵՎՐՈԼԵ ՆԻՎԱ 21230») մակնիշի (թողարկման տարեթիվը՝ 2007 թվական, նախկին պետական համարանիշը՝ 577 ՕՍ 64,
նույնացման համարը՝ X9L21230080203141) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրել Արցախի Հանրապետությանը՝ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից գույքը նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա
ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության կառավարության հետ կնքել նվիրատվության պայմանագիր՝ դրանում նախատեսելով
դրույթ, որ պայմանագրի կնքման և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների, ինչպես նաև գույքի գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Արցախի Հանրապետության Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա
ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։