29 Հուլիսի 2021, 1216 - Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԻԿ ԱՐՍԵՆԻ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի
Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից մինչև 2025 թվականի ամառային զորակոչը տարկետում
տալ Ռազմիկ Արսենի Պապիկյանին (ծնվ.` 1999 թվականի սեպտեմբերի 12-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Անդրանիկի փող., շ. 94, բն. 16, Շահումյանի ԶԿ) 2021 թվականի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 2-րդ մրցանակակիր):