Կառավարության որոշումներ

22 Հուլիսի 2021, 1204 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1194-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Պետական գույքի
կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը,
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Թամանցիների փողոց 73 հասցեում գտնվող, 3439.9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ՝ գույք) և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.885082 հեկտար մակերեսով հողամասն
ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Շավարշ Մաթևոսի Դավթյանին (այսուհետ՝ գնորդ) (նույնականացման քարտ՝ 000534024, տրված` 001-ի կողմից,
22.02.2013 թ.-ին)։
2. Սահմանել՝
1) որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2020 թվականի ապրիլի 3-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմում է 101 821 890 դրամ, որն ամբողջությամբ 2020 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ գնորդի կողմից վճարվել է.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 1 243 210 դրամ.
3) որ 2020 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ գնորդի կողմից ամբողջությամբ վճարվել է գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար
հատկացված 0.885082 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 40 041 110 դրամ.
4) որ գնորդը 2020 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ արդեն իսկ ամբողջությամբ վճարել է գույքի արժեքի որոշման համար նախատեսված 479 760 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։
3. Կոմիտեի նախագահին՝ գնորդի կողմից գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում
սահմանելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի
նոտարական վավերացման համար սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գնորդը գույքի արժեքը պետք է վճարի սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի
վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ
գույքի գտնվելու վայրի:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Պետական գույքն օտարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 626-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1194-Ա որոշմամբ հաստատված
հավելվածի ցանկի 1-ին կետը և դրանում ներառված գույքի օտարման նպատակով կազմակերպված աճուրդի արդյունքները։

Արխիվ

2024

2023