Կառավարության որոշումներ

22 Հուլիսի 2021, 1189 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 699-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 21-ի «ԱՐԻԴԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին» N 699-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) նախաբանում «4-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերով.
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «ԱՐԻԴԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համարը` 290.110.912407) տրամադրել «Ալյանս» ազատ տնտեսական
գոտու «ՌԱՕ Մարս» փակ բաժնետիրական ընկերության տարածքում շահագործողի թույլտվություն (այսուհետ` շահագործողի թույլտվություն)՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու, մասնավորապես, նորարարական տեխնոլոգիաներով բժշկական կահույքի հավաքման ու օժանդակ պարագաներ արտադրելու, Հայաստանի Հանրապետության տարածքում չարտադրվող ապրանքատեսակների (մասնավորապես, քիմիական լուծույթներ), ինչպես նաև պլաստմասսայե արտադրատեսակների, այդ թվում՝ ինչպես սեփական արտադրատեսակների բաղադրամաս հանդիսացող արտադրատեսակների, այնպես էլ որպես վերջնական արտադրատեսակ հանդիսացող՝
վաճառքի համար նախատեսված ապրանքատեսակների (մասնավորապես, ալկոթեստերների գործածության համար անհրաժեշտ մեկանգամյա օգտագործման
մուշտուկներ, ինչպես նաև բժշկական նշանակության այլ պլաստմասսայե արտադրատեսակներ (նստարան լոգարանի համար, զուգարանակոնքի գլխադիրներ, աստիճան լոգարանի համար, միզընդունիչ և գիշերանոթ, սանիտարական հարմարանքով աթոռի պլաստիկե մեջք, նստատեղ, դույլ՝ կափարիչով, և բռնակ, գլխադիրներ և
գլանիկներ, ալկոթեստերի աքսեսուար պլաստիկե տուփեր) արտադրության համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ ապահովել՝
1) 2 աշխատանքային օրվա ընթացքում «Արիդես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2018 թվականի օգոստոսի 14-ին «27» համարի
ներքո տրամադրված՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի գործունեություն իրականացնելու թույլտվության վկայականում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման և վկայականի փոփոխված տարբերակը «ԱՐԻԴԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու գործընթացը.
2) շահագործողի թույլտվության վկայականի փոփոխված տարբերակի պատճենը 1 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին տրամադրելու գործընթացը: