Կառավարության որոշումներ

22 Հուլիսի 2021, 1200 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1167-Ն որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին
կետով.
«1.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների
հունիս ամսվա կենսաթոշակների վճարման ցուցակների հիման վրա կենսաթոշակառուներին վճարման ենթակա աջակցության գումարները, այդ ցուցակներն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, սույն
որոշմամբ նախատեսված 5,864,530.0 հազ. դրամից, որպես դրամաշնորհ, հատկացնել Արցախի Հանրապետության կառավարությանը։»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 1, 3, 4 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ`
համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:  

հավելված1

հավելված2

հավելված3