22 Հուլիսի 2021, 1193 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ
հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական
ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 4-րդ կետի 2-րդ ենթակետը «սահմանած կարգով:» բառերից հետո լրացնել
հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Ընդ որում, հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելի (մոդելների)՝ օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված
պահանջներին (բացառությամբ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների) համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության նախնական եզրակացություն: Հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելի
(մոդելների)՝ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջներին համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության եզրակացություն, և
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքվում է պայմանագիր:».
2) 4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) իրացման կամ վարձակալության տրամադրման ենթակա են միայն համապատասխանության եզրակացություն ստացած հսկիչ-դրամարկղային մեքենաները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: