Կառավարության որոշումներ

22 Հուլիսի 2021, 1184 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ
է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին
միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և
երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից հանել «առաջին,» բառը.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածը։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հաստատել
սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ ամրագրելով գործընթացի հրապարակային և թափանցիկ
իրականացման մեխանիզմներ, այդ թվում՝ օժանդակությունից օգտվող տնտեսավարողների ցանկի հրապարակումը:
4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրամադրված վարկերի սպասարկումը շարունակում է իրականացվել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող պայմաններով:
5. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը Հայաստանի
Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման
հիման վրա վարկեր ստացած տնտեսավարողները կարող են օգտվել սույն որոշմամբ
սահմանված միջոցառումից:
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի օգոստոսի 1-ից։  

հավելված