22 Հուլիսի 2021, 1201 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ (ԴՐԵՆԱԺԱՅԻՆ) ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ցամաքուրդային (դրենաժային) համակարգերի միջոցով հետադարձ ջրերի տեղափոխման պայմանագրի օրինակելի ձևը՝
համաձայն N 2 հավելվածի:
2. Ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելը (դրենաժային համակարգերի միջոցով ջրի ընդունում և փոխադրում) իրականացվում է պայմանագրային հիմունքներով, և մատուցած ծառայությունների վճարի չափ է սահմանվում 0.11 դրամ/մ3՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարին՝ ցամաքուրդային (դրենաժային) համակարգից օգտվողների ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման ժամանակ ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու դեպքում պահանջել սույն որոշման 1-ին կետի 2-րդ
ենթակետով նախատեսված ցամաքուրդային (դրենաժային) համակարգերը շահագործող կազմակերպության հետ կնքած պայմանագիրը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: