Կառավարության որոշումներ

22 Հուլիսի 2021, 1186 - Ա

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՀՐԱՉԻԿ ԱՐԱՅԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, ՄԱՐԿ ՏԱՐՈՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, ԳԵՐՄԱՆ ԻՇԽԱՆԻ ԿՈՒՐԲԱՇՅԱՆԻՆ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՂՈՒԲԱՍԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ
մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի
ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետերով՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի
ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում
տալ հետևյալ քաղաքացիներին՝
1) Հրաչիկ Արայիկի Գևորգյանին (ծնվ.` 1998 թվականի հուլիսի 24-ին,
հաշվառման հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ, գ. Քաղցրաշեն, Մ. Նալբանդյան փող.,
տուն 22).
2) Մարկ Տարոնի Գրիգորյանին (ծնվ.` 1998 թվականի հուլիսի 18-ին,
հաշվառման հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Մարտունի, Գ. Նժդեհի փող.,
շ. 9, բն. 39).
3) Հայկ Ալեքսանդրի Գալստյանին (ծնվ.` 1998 թվականի մարտի 23-ին,
հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27).
4) Գերման Իշխանի Կուրբաշյանին (ծնվ.` 2000 թվականի հուլիսի 15-ին,
հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27).
5) Երջանիկ Խաչատուրի Ղուբասարյանին (ծնվ.` 2001 թվականի փետրվարի 21-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27):

Արխիվ

2024

2023