Կառավարության որոշումներ

22 Հուլիսի 2021, 1190 - Ա

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

 Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք
ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի
ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից մինչև 2025 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից սկսած մինչև 26 տարին լրանալը տարկետում տալ Արթուր
Արմենի Հովհաննիսյանին (ծնված` 1996 թվականի մարտի 23-ին, հաշվառման հասցեն՝
քաղ. Գյումրի, Ռ. Դանիելյան փ., տ. 21)՝ բռնցքամարատի 2019 թվականի Եվրոպական խաղերի հաղթող:
4. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից սկսած մինչև քաղաքացու 26 տարին լրանալը տարկետում տալ՝
1) Կարեն Սամվելի Ավագյանին (ծնված՝ 1999 թվականի մայիսի 12-ին, հաշվառման հասցեն՝ Արմավիրի մարզ, գ. Հայթաղ, Առաքելյան 46).
2) Բորիս Պետրոսի Շատվերյանին (ծնված՝ 1999 թվականի փետրվարի 12-ին,
հաշվառման հասցեն՝ քաղ. Աբովյան, Սարալանջ շ. 30, բն. 15).
3) Նարեկ Նիկալի Դալլաքյանին (ծնված՝ 1999 թվականի հունիսի 12-ին, հաշվառման հասցեն՝ Լոռու մարզ, գյուղ Դսեղ, 26-րդ փ., տ. 14):

հավելված1

հավելված2