Կառավարության որոշումներ

22 Հուլիսի 2021, 1176 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1612-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1612-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Ծրագրի շրջանակում՝
1) տնտեսավարողի կողմից սույն ծրագրի 21-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մոդելի առավելագույն մակերեսով ջերմատան կառուցման դեպքում,
ջերմատան կոնստրուկցիաների առանձնահատկություններից ելնելով, թույլատրելի է համարվում սահմանված առավելագույն մակերեսից մինչև տասը տոկոսի չափով շեղումը (գերազանցումը).
2) տնտեսավարողի կողմից սույն ծրագրի 21-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված մոդելների համար թույլատրելի է համարվում սահմանված
առավելագույն մակերեսը գերազանցող արտադրական տարածքով ջերմատան կառուցումը.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված մոդելների համար առավելագույն մակերեսը գերազանցող տարածքի կառուցման և տեխնոլոգիական
ապահովման, ինչպես նաև ջերմատների շահագործման համար տնտեսավարողի կողմից ձեռք բերված հողային զանգվածի հարստացման միջոցների, սուբստրատների, տնկանյութի, պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների ձեռքբերման, մշակության և այլ անհրաժեշտ ծախսերը հաշվարկներում ներառված չեն և ենթակա չեն փոխհատուցման։».
2) N 2 աղյուսակի 1.1.3-րդ կետում «չժանգոտվող մետաղից՝ ցինկապատ՝ տաք մեթոդով, առնվազն AZ-275 ստանդարտի» բառերը փոխարինել «չժանգոտվող մետաղից կամ ցինկապատ մետաղից՝ տաք մեթոդով առնվազն Z-275 ընթացակարգի» բառերով.
3) N 3 աղյուսակի 1.1.3-րդ կետում «չժանգոտվող մետաղից՝ շենդզիմիրի շարունակական տաք ցինկապատված պողպատից՝ համաձայն Z275 և Z450 ընթացակարգերի ըստ NF EN 10326 ստանդարտի» բառերը փոխարինել «չժանգոտվող մետաղից կամ ցինկապատ մետաղից՝ տաք մեթոդով առնվազն Z-275 ընթացակարգի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից,
և սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի գործողությունը տարածվում է նախկինում կնքված և գործող պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա: