Կառավարության որոշումներ

22 Հուլիսի 2021, 1182 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման՝
1) N 1 հավելվածի 16.4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) կենսաթոշակը վճարվել է կանխիկ եղանակով, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով՝ Ազգային օպերատորի միջոցով՝ սույն կարգի 16.5-րդ և 16.6-րդ կետերով սահմանված կարգով։».
2) N 1 հավելվածը 16.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.5-րդ և 16.6-րդ կետերով՝
«16.5. Եթե սույն կարգի 16.2-րդ կետով սահմանված կարգով ձևավորված՝ սույն կարգի 16.1-ին կետում նշված ամսվա վճարման ցուցակում կանխիկ եղանակով ստացող անձի համար անկանխիկ եղանակով վճարող կազմակերպությունն ընտրվել է Ազգային օպերատորը, ապա սույն կարգի 16.1-ին կետի 1-ին ենթակետում նշված դեպքում՝ մինչև 2021 թվականի հուլիսի 26-ը, իսկ նույն կետի մյուս ենթակետերում նշված դեպքերում՝ մինչև տվյալ ենթակետում նշված ամսվա 20-ը, Ազգային օպերատորը կենսաթոշակառուի հետ կնքում է էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր և վճարում է կենսաթոշակը։ Այս դեպքում տվյալ ամսվա փոխադարձ հաշվարկների ակտի հետ միասին Ազգային օպերատորը էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով
(CBANet միջհամակարգչային ցանցի միջոցով) ծառայություն է ներկայացնում՝
1) սույն կարգի 16.1-ին կետում նշված ամսվա վճարման ցուցակ ներառված, սակայն վճարման ցուցակը ստանալու օրվա դրությամբ էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր չկնքած կենսաթոշառուների տվյալները՝ կենսաթոշակառուի անունը, ազգանունը (առկայության դեպքում` հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
2) էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելու օրը, ամիսը, տարին.
16.6. Եթե սույն կարգի 16.2-րդ կետով սահմանված կարգով ձևավորված՝ սույն կարգի 16.1-ին կետում նշված ամսվա վճարման ցուցակում կանխիկ եղանակով ստացող անձի համար անկանխիկ եղանակով վճարող կազմակերպությունն ընտրվել է Ազգային օպերատորը և սույն կարգի 16.1-ին կետի 1-ին ենթակետում նշված դեպքում՝ մինչև 2021 թվականի հուլիսի 26-ը, իսկ նույն կետի մյուս ենթակետերում նշված դեպքերում՝ մինչև տվյալ ենթակետում նշված ամսվա 20-ը, Ազգային օպերատորը կենսաթոշակառուի հետ չի կնքել էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր, ապա կենսաթոշակի
գումարը չի վճարվում և վերադարձվում է պետական բյուջե։ Այս դեպքում
կենսաթոշակը հաջորդ ամիս վճարվում է անկանխիկ եղանակով՝ սույն կարգի
16.2-րդ կետով սահմանված կարգով ընտրված բանկի միջոցով, եթե կենսաթոշակառուն չի ներկայացնում վճարող կազմակերպություն ընտրելու դիմում։»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և
վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման N 1 հավելվածը 26.3-րդ կետից հետո լրացնել
հետևյալ բովանդակությամբ 26.4-րդ և 26.5-րդ կետերով՝
«26.4. Եթե սույն կարգի 26.2-րդ կետով սահմանված կարգով ձևավորված՝
սույն կարգի 26.1-ին կետում նշված ամսվա վճարման ցուցակում կանխիկ եղանակով ստացող անձի համար անկանխիկ եղանակով վճարող կազմակերպությունն ընտրվել է Ազգային օպերատորը, ապա սույն կարգի 26.1-ին կետի 1-ին
ենթակետում նշված դեպքում՝ մինչև 2021 թվականի հուլիսի 26-ը, իսկ նույն կետի
մյուս ենթակետերում նշված դեպքերում՝ մինչև տվյալ ենթակետում նշված ամսվա
20-ը, Ազգային օպերատորը խնամքի նպաստ ստացող անձի հետ կնքում է էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր և
վճարում է խնամքի նպաստը։ Այս դեպքում տվյալ ամսվա փոխադարձ հաշվարկների ակտի հետ միասին Ազգային օպերատորը էլեկտրոնային եղանակով՝
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված
միջոցներով (CBANet միջհամակարգչային ցանցի միջոցով) ծառայություն է
ներկայացնում՝
1) սույն կարգի 26.1-ին կետում նշված ամսվա վճարման ցուցակ ներառված, սակայն վճարման ցուցակը ստանալու օրվա դրությամբ էլեկտրոնային
փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր չկնքած՝ խնամքի
նպաստ ստացող անձանց տվյալները՝ անունը, ազգանունը (առկայության դեպքում` հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը,
հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների
համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
2) էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելու օրը, ամիսը, տարին։
26.5. Եթե սույն կարգի 26.2-րդ կետով սահմանված կարգով ձևավորված՝
սույն կարգի 26.1-ին կետում նշված ամսվա վճարման ցուցակում կանխիկ եղանակով ստացող անձի համար անկանխիկ եղանակով վճարող կազմակերպությունն ընտրվել է Ազգային օպերատորը և սույն կարգի 26.1-ին կետի 1-ին ենթակետում նշված դեպքում՝ մինչև 2021 թվականի հուլիսի 26-ը, իսկ նույն կետի մյուս
ենթակետերում նշված դեպքերում՝ մինչև տվյալ ենթակետում նշված ամսվա 20-ը,
Ազգային օպերատորը խնամքի նպաստ ստացող անձի հետ չի կնքել էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր, ապա
խնամքի նպաստի գումարը չի վճարվում և վերադարձվում է պետական բյուջե։
Այս դեպքում խնամքի նպաստը հաջորդ ամիս վճարվում է անկանխիկ եղանակով՝ սույն կարգի 26.2-րդ կետով սահմանված կարգով ընտրված բանկի միջոցով,
եթե խնամքի նպաստ ստացող անձը չի ներկայացնում վճարող կազմակերպություն ընտրելու դիմում։»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո
ծագած հարաբերությունների վրա։

Արխիվ

2024

2023