Կառավարության որոշումներ

22 Հուլիսի 2021, 1172 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N 1354-Ն որոշման մեջ կատարել հետևյալ
փոփոխությունը և լրացումները՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ
հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության համակարգման արդյունավետությունը բարձրացնելու և բանկային համակարգի ֆինանսական հոսքերի կառավարումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․».
2) 1-ին կետը «թ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ» ենթակետով.
«ժ․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տեղեկատվության տրամադրման ցանկը՝ համաձայն N 10 հավելվածի։».
3) որոշումը լրացնել նոր՝ N 10 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից։

հավելված