Կառավարության որոշումներ

22 Հուլիսի 2021, 1181 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման
տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշման 1-ին կետով հաստատված կարգում (այսուհետ՝ կարգ) կատարել հետևյալ լրացումները  փոփոխությունները`
1) կարգի 21
կետը «Հայաստանի Հանրապետություն օրաթերթում» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական կայքէջում, մարզպետարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև առկայության դեպքում՝ համայնքի պաշտոնական կայքէջում» բառերով.
2) կարգի 24-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ`
«24. Աճուրդը կազմակերպում է համայնքի ղեկավարը: Հողամասի աճուրդը կազմակերպելու համար աճուրդի կազմակերպիչն իր իրավասության շրջանակում ստեղծում է աճուրդային հանձնաժողով, որի կազմում կարող են ընդգրկվել համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներ և ավագանու անդամներ: Աճուրդի կազմակերպիչը աճուրդային հանձնաժողով ստեղծելու որոշմամբ հանձնաժողովի կազմից նշանակում է աճուրդավար և արձանագրող: Աճուրդային հանձնաժողովի որոշումը ձևակերպվում է արձանագրությամբ: Աճուրդի արձանագրությունը
ստորագրում են աճուրդային հանձնաժողովի անդամները, աճուրդում հաղթող ճանաչված անձը, ցանկության դեպքում՝ աճուրդի մյուս մասնակիցները:
Արձանագրությունը և աճուրդի փաստաթղթերի փաթեթը պահպանում է աճուրդը կազմակերպող համապատասխան մարմինը:».
3) կարգի 27-րդ կետից հանել «Եթե աճուրդը չի կայանում, ապա հողամասն ուղղակի վաճառքի միջոցով կարող է օտարվել առաջին հերթին աճուրդի մասնակցության հայտ ներկայացնողին, իսկ նրա հրաժարվելու դեպքում` տվյալ համայնքի բնակիչներին՝ աճուրդի արդյունքների ամփոփումից հետո 10-օրյա ժամկետում:» նախադասությունը.
4) կարգի 28-րդ կետից հանել «Նա զրկվում է նաև տվյալ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով գնելու իրավունքից:» նախադասությունը.
5) կարգի 47-րդ կետում «համայնքների ղեկավարների» բառերը փոխարինել «համայնքի ավագանու» բառերով.
6) կարգի 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«49. Մրցութային հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներ և
ավագանու անդամներ:»:
2. Կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ ձևերը «Արձանագրող» տողից հետո լրացնել «Անդամներ» տողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:  

Արխիվ

2024

2023