Կառավարության որոշումներ

22 Հուլիսի 2021, 1178 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽԹԱՆՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆ (ԲԱՂԱԴՐԻՉ Ա)» 2020/042-470 ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2021 թվականի մայիսի 12-ին և հունիսի 24-ին ստորագրված «Միջուկային անվտանգության մշակույթի խթանում. Հայաստան (բաղադրիչ Ա)» 2020/042-470 ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:
2. Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրմանը:


 

Արխիվ

2024

2023