15 Հուլիսի 2021, 1170 - Ն
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերով,
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 8.1-ին հոդվածով, 45.3-րդ հոդվածի 3-րդ մասով և 45.6-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) արտադրական կանեփի արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և հայտի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) արտադրական կանեփի արտադրության գործունեության իրականացման լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և հայտի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված կարգերով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։