Կառավարության որոշումներ

15 Հուլիսի 2021, 1169 - Ն

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԵԿ ՍԱՆԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝
կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետով սահմանվող պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգով հաշվարկվող հաստատության տարեկան
ֆինանսավորման չափի հաշվարկման բանաձևը համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նպատակով կարող է կիրառվել համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում՝ նկատի ունենալով, որ սույն որոշման 1-ին կետով սահմանվող պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգի 2-րդ կետով նախատեսված խմբերի սաների համար ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից այդ կետում նշված ժամանակացույցով.
2) սույն որոշման 1-ին կետով սահմանվող կարգի կիրառման արդյունքում պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների
մանկավարժական կազմի վարձատրության չափի ավելացման հնարավորության առաջացման դեպքում մանկավարժական կազմի վարձատրության չափի ավելացումն իրականացվում է վերջիններիս ատեստավորման արդյունքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: