Կառավարության որոշումներ

15 Հուլիսի 2021, 1168 - Լ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման (այսուհետ՝ ծրագիր) կարգը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ՝
1) բյուջետային երաշխիքները տրամադրվում են առավելագույնը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը մարման ժամկետով, իսկ շահառուի կողմից իրականացված վարկային պարտավորությունների մարումներն առաջնային ուղղվելու են բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների
մարմանը.
2) բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է
ներկայացվել վարկը «ոչ ստանդարտ» դասով դասակարգվելու դեպքում՝ մինչև երաշխիքի ժամկետի լրանալը, բայց ոչ շուտ, քան 2022 թվականի հունվարի 15-ը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2021 թվականի
դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի նկատմամբ։

հավելված

Արխիվ

2024

2023