Կառավարության որոշումներ

15 Հուլիսի 2021, 1163 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Ցուցակ N 1-ում՝ «Կանեփ բոլոր տեսակների» բառերից հետո լրացնել «,բացառությամբ Ցուցակ N 2-ում նշված կանեփի տեսակների: Առանց լիցենզիայի կամ լիցենզիայի պայմանների խախտմամբ արտադրված Ցուցակ N 2-ում նշված կանեփի տեսակը նույնպես համարվում է արգելված: » բառերով.
2) Ցուցակ N 1-ում «Կաննաբիս` կանեփի տարբեր տեսակներից ստացվող պատրաստուկները, որոնք պարունակում են տետրահիդրոկաննաբինոլներ` անկախ այն բանից, թե որ անվանմամբ են հանդես գալիս» բառերը փոխարինել «Կաննաբիս` կանեփի տարբեր տեսակներից ստացվող պատրաստուկները, որոնք պարունակում են Ցուցակ N2-ում նախատեսված կանեփի տեսակների համար թույլատրված տետրահիդրոկաննաբինոլի կոնցենտրացիայից ավելի` անկախ այն բանից, թե որ անվանմամբ են հանդես գալիս: Առանց լիցենզիայի կամ լիցենզիայի պայմանների խախտմամբ արտադրված Ցուցակ N 2-ում նշված կանեփի տեսակը նույնպես համարվում է արգելված:».
3) Ցուցակ N 2-ում՝
ա) «Ամֆեպրամոն» բառից հետո՝ հաջորդ պարբերությունը լրացնել « արտադրական
կանեփ՝ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նպատակների համար նախատեսված լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման պայմանների համաձայն արտադրված
կանեփի մշակաբույս, որում կանաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակությանը, ընդ որում՝ տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում
հավասար կամ ցածր է 0,3 տոկոսից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023