Կառավարության որոշումներ

15 Հուլիսի 2021, 1159 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետով և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներով, «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի (այսուհետ՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկ) ամենամյա պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.


1. Թույլատրել ընկերությանը ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների շրջանակներում՝ Ներռեակտորային և տեխնոլոգիական վերահսկման համակարգի գործարկման-կարգաբերման աշխատանքների ձեռքբերումն իրականացնել մեկ անձից՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների գնման համար Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում գնումն իրականացվելու ընթացքում չեն կիրառվելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «զ» պարբերությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
3. Հաշվի առնելով գնային առաջարկների բարձր լինելու պատճառով բազմակի հրապարակված մրցույթների չկայացման հանգամանքը՝ թույլատրել ընկերությանը
ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների շրջանակներում՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ռեակտորային բաժանմունքի պատասխանատու սպառիչների հովացման համակարգերի 1-ին և 2-րդ անցուղիների համար խողովակաշարերի և փականների և ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի թարմ միջուկային վառելիքի պահեստարանի կամրջաձև կախովի էլեկտրական երկհենարան միահեծան ամբարձիչի սարքավորումների մատակարարման ծառայությունների ձեռքբերումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 40-րդ կետի 5-րդ ենթակետի «զ» պարբերությամբ սահմանված կարգով: