15 Հուլիսի 2021, 1158 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել՝
1) ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական և ֆիզիկական պատրաստականության պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի:».
2) որոշման հավելվածում՝
ա. «Հավելված» բառից հետո լրացնել «N 1» բառով,
բ. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»,
գ. 1-ին կետում «իրավական ակտով» բառերը փոխարինել «հավելվածով» բառով, իսկ «և առողջական վիճակի հետ կապված» բառերը հանել,
դ. 2-րդ կետից հանել «և նրա առողջական վիճակն» բառերը,
ե. ուժը կորցրած ճանաչել հավելվածի 6-րդ կետը.
3) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: