Կառավարության որոշումներ

15 Հուլիսի 2021, 1151 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրաբերություն ընդունել «Հակադոպինգային գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականությունը հանդիսացող՝ 32 անվանում ու 9758419.08 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով շարժական գույքը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Նվիրաբերություն ընդունած՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը որպես սեփականություն հանձնել «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային և «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություններ)՝ համաձայն N 2 հավելվածի, բացառապես կազմակերպությունների կողմից գույքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Հակադոպինգային գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից սույն որոշման առաջին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի՝ կազմակերպություններին հանձնման-ընդունման աշխատանքները:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023