Կառավարության որոշումներ

15 Հուլիսի 2021, 1137 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 2 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին՝ համաձայն N 1 hավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին ամրացված 1 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարելու նպատակով՝ համաձայն N 2 hավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածների ցանկերում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը (հաշվառումը)՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցնեի հաշվին։

 

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023