15 Հուլիսի 2021, 1145 - Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԹԱՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼՈՒ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «գ» ենթակետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 282-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Երևան քաղաքի Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10 (հանրակացարանի մասնաշենք), Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10 (սպորտային մասնաշենք), Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10/1 հասցեների քանդման ենթակա 4-րդ աստիճանի վնասվածություն (վթարային տեխնիկական վիճակ) ունեցող հանրակացարանային 3 շենքի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրին՝ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում (հաշվեհամարը՝ 900018211020) կուտակված միջոցների մնացորդից 500,000.0 հազ. դրամի չափով գումարի հաշվին: