Կառավարության որոշումներ

15 Հուլիսի 2021, 1140 - Ա

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԼԵՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

  Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի
ամառային զորակոչից սկսած մինչև քաղաքացու 26 տարին լրանալը տարկետում տալ Անդրանիկ Համլետի Կարապետյանին (ծնվ.` 1995 թվականի դեկտեմբերի 15-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Հայթաղ, Ա. Առաքելյան փող, տուն 49, Արմավիրի ԶԿ, 2021 թվականի ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր):

Արխիվ

2024

2023