Կառավարության որոշումներ

15 Հուլիսի 2021, 1134 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 968-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերը հաստատելու մասին» N 968-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 17–րդ կետի 5-րդ ենթակետից հանել «և անչափահաս բոլոր երեխաների» բառերը.
2) 26–րդ կետի 3-րդ ենթակետում «երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի» բառերը փոխարինել «դիմելու օրվա» բառերով.
3) 27-րդ կետի 4-րդ ենթակետում «25» թիվը փոխարինել «30» թվով.
4) 28.1–ին կետը ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված դրույթի գործողությունը տարածվում է 2021 թվականի մարտի 18-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Արխիվ

2024

2023