Կառավարության որոշումներ

8 Հուլիսի 2021, 1117 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 184-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34 -րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների
սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 184-Լ որոշման հավելվածի «Ծրագրի նկարագիրը» բաժնի 15–րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և
լրացումները`
1) 13.1 -ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) 14-րդ ենթակետը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «Նախարարության,» բառով, իսկ «կնքվող» բառից հետո՝ «եռակողմ» բառով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: