8 Հուլիսի 2021, 1111 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ պարբերությունն ու 2.1-ին հոդվածը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523210000 ծածկագրին դասվող) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է լիցենզիաների հիման վրա.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների ներմուծման նպատակով տրամադրվում է միայն գլխավոր լիցենզիա.
3) սույն կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների ներմուծման նպատակով գլխավոր լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի համար:
2. Գլխավոր լիցենզիաների տրամադրման համար լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
3. Սահմանել՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523210000 ծածկագրին դասվող) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է վեց ամիս ժամկետով։