Կառավարության որոշումներ

8 Հուլիսի 2021, 1113 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված թիվ 8539-AM վարկային համաձայնագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի՝
1) PSMP-3-2-2-22/1 պայմանագրով (կնքված 11.01.2021 թ.) ձեռք բերված գույքը` համաձայն N 1 հավելվածի, ամրացնել համապատասխան պետական մարմիններին.
2) PSMP-3-2-2-22/2 պայմանագրով (կնքված 25.12.2020 թ.) ձեռք բերված սարքավորումները` համաձայն N 2 հավելվածի, ամրացնել համապատասխան պետական մարմիններին.
3) PSMP-3-2-2-22/3 պայմանագրով (կնքված 29.12.2020 թ.) ձեռք բերված սարքավորումները` համաձայն N 3 հավելվածի, ամրացնել համապատասխան պետական մարմիններին.
4) PSMP-3-GO-2-2-4 պայմանագրով (կնքված 14.12.2020 թ.) ձեռք բերված սարքավորումները` համաձայն N 4 հավելվածի, ամրացնել համապատասխան պետական մարմիններին:
2. Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր մասով, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ ամրացվող գույքի հաշվառումը:

 

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

Արխիվ

2024

2023