Կառավարության որոշումներ

8 Հուլիսի 2021, 1114 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, 686-րդ հոդվածի 1-ին մասը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 3 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին՝ համաձայն hավելվածի:
2. Հայաստանի Հանարապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը՝ սահմանելով, որ սույն կետի հիման վրա կնքված գործարքներից բխող ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին։

հավելված

Արխիվ

2024

2023