8 Հուլիսի 2021, 1115 - Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի N 1638-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2021 թվականի մարտի 30-ի թիվ 05100022/151220/0028767, 05100033/241220/0050109, 05100033/241220/0050214, 05100033/291220/0050868, 05100033/161220/0048730, 05100033/161220/0048727, 05100033/241220/0050109 և 05100033/241220/0050166 հայտարարագրերով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված՝ համաձայն հավելվածի, 14 հատ տրանսպորտային միջոցներից 2 հատը նվիրաբերել Արցախի Հանրապետությանը, 12 հատն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և գույքի անհատույց օգտագործման իրավունքով հանձնել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին` բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`
1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված 12 միավոր գույքի պետական հաշվառման` ներառյալ հաշվառման ծախսերի վճարման, անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման` դրանցում նախատեսելով դրույթներ գույքը բացառապես բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման նպատակով օգտագործելու, գույքի շահագործման և ապահովագրության ծախսերն օգտագործողի կողմից վճարելու և սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` պայմանագրի դադարման հնարավորության մասին, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Արցախի Հանրապետության հետ նվիրաբերության պայմանագրի կնքման, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: