1 Հուլիսի 2021, 1096 - Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 հավելվածի NN 1, 1.1 և 1.1.1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների։
2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված 1,204,550.0 հազ. դրամն ուղղվելու է 2021 թվականի հուլիս ամսին Արցախի բնակչության գազի և էլեկտրաէներգիայի, կապի ծառայությունների ծախսերի ֆինանսավորմանը։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշմամբ նախատեսված 1,204,550.0 հազ. դրամը Արցախի Հանրապետության կառավարությանը հատկացնել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրել 7,584,511,300 դրամ գումարի չափով միջպետական վարկ:
5. Սահմանել որ՝
ա) սույն որոշման 4-րդ կետով նախատեսված 7,584,511,300 դրամ միջպետական վարկը Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով,
բ) սույն որոշման 4-րդ կետում նշված միջպետական վարկի տրամադրումն իրականացվում է առանց ապահովման միջոցի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։