1 Հուլիսի 2021, 1089 - Ն
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 19-ի ՀՕ-175-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գործողության մեջ դնել ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի հետևյալ նորմատիվ իրավական ակտերը՝
1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 107 որոշումը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի «Ստանդարտների ցանկի մասին, որոնք ներառում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշների ընտրության այն կանոնները, որոնք անհրաժեշտ են «ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ՄՄ ՏԿ 035/2014) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար» N 9 որոշումը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 7-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ» N 66 որոշումը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը հաստատելու մասին» N 18 որոշումը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի «Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) տեխնիկական կանոնակարգի անցումային դրույթների մասին» N 53 որոշումը՝ համաձայն N 5 հավելվածի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: