Կառավարության որոշումներ

1 Հուլիսի 2021, 1069 - Ա

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 1 հավելվածի:
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 2 հավելվածի:
3. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 3 հավելվածի:
4. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետով Անդրանիկ Արթուրի Առաքելյանի, 2-րդ կետի 4-րդ ենթակետով Արման Աշոտի Ումրոյանի,
3-րդ կետի 2-րդ ենթակետով Լեոնարդ Տիգրանի Խուդավերդյանի, 6-րդ ենթակետով Մհեր Գագիկի Իգնատոսյանի, 12-րդ ենթակետով Տիգրան Ալեքսանի Առաքելյանի, 15-րդ ենթակետով Գեորգի Հովհաննեսի Պողոսյանի, 19-րդ ենթակետով Հրաչյա Մանվելի Ջավադյանի, 20-րդ ենթակետով Արարատ Համլետի Սահակյանի, 21-րդ ենթակետով Ցոլակ Արտակի Հասրաթյանի, 25-րդ ենթակետով Գրիշա Անդրանիկի Գրիգորյանի, 26-րդ ենթակետով Տիգրան Վահանի Հակոբյանի, 29-րդ ենթակետով Հայկ Արմանի Սիմոնյանի, 31-րդ ենթակետով Ալբերտ Արմենի Բադիրյանի, 33-րդ ենթակետով Արման Հովհաննեսի Մադոյանի, 36-րդ ենթակետով Դավիթ Համազասպի Գրիգորյանի, 39-րդ ենթակետով Արման Անդրանիկի Բարսեղյանի, 41-րդ ենթակետով Մուշեղ Արտավազդի Հարությունյանի, 43-րդ ենթակետով Մհեր Արտակի Սարիբեկյանի և 5-րդ կետի 1-ին ենթակետով Հակոբ Տիգրանի Չախոյանի և 2-րդ ենթակետով Ջեյմս Արթուրի Սարգսյանի մասով սույն որոշումն ուժի մեջ է մտնում նրանց 18 տարին լրանալուց հետո:
5. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի` 3-րդ կետի 5-րդ ենթակետում Մհեր Կարագուլյանի, 27-րդ ենթակետում Մուրադ Մուրադյանի, 45-րդ ենթակետում Գևորգ Բարսեղյանի, հավելված 2-ի` 3-րդ կետի 17-րդ ենթակետում Արման Բայրամյանի, 35-րդ ենթակետում Աղասի Սեյրանյանի, 63-րդ ենթակետում Սուրեն Մանրիկյանի, 72-րդ ենթակետում Հայկ Հովհաննիսյանի, 4-րդ կետի 1-ին ենթակետում Արման Ստեփանյանի, 3-րդ ենթակետում Էդվարդ Խալաֆյանի, N 3 հավելվածի` 1-ին կետի 6-րդ ենթակետում Բորիս Բալասանյանի, 29-րդ ենթակետում Ալեքսանդր Հայրապետյանի, 34-րդ ենթակետում Դավիթ Մարտիրոսյանի, 53-րդ ենթակետում Գոռ Սաֆարյանի, 55-րդ ենթակետում Մուշեղ Թովմասյանի, 58-րդ ենթակետում Խաչիկ Սմբատյանի, 66-րդ ենթակետում Կարեն Ավետիսյանի, 67-րդ ենթակետում Միքայել Մարտիրոսյանի մասով սույն որոշումն ուժի մեջ է մտնում նրանց այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից:
6. Սահմանել, որ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիների համար սույն որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում մինչև 2021 թվականի հուլիսի 26-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա (իսկ ընդունելության ավելի ուշ ժամկետների դեպքում՝ տվյալ բուհից տեղեկանք ընդունվելու ժամկետների մասին): Եթե մինչև 2021 թվականի հուլիսի 26-ը ներառյալ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ չեն ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու, կամ ընդունելությունն ավելի ուշ լինելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նրանք համարվում են սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքում:

հավելված1

հավելված2

հավելված3